Մինսկը ցանկանում է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը հայտարարել է, որ բելառուսական կողմը ցանկանում էՌուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով՝ գումարած գազի փոխադրումը: Դեկտեմբերի 6-ին այդ մասին նա լրագրողներին ասել է խորհրդարանում։ «Մեր դիրքորոշումը մեզ ամենամոտ տարածաշրջանի՝ Սմոլենսկի մարզի գինն է՝ գումարած փոխադրման ծախսերը»,- ասել է Ռումասը: Նա ընդգծել է, որ «տնտեսավարման սուբյեկտների համար հավասար պայմանները, իսկ դրանում է ինտեգրացման նպատակը, պետք է ներառեն նաեւ էներգակիրների հավասար գներ»: Բելառուսի համար ռուսական գազի գինն այս տարի կազմում է 12 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031