Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից:
Հայաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանն ու պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն թուրքական կողմից նկատում է լրիվ այլ ուղղությամբ վարվող քաղաքականություն:
Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների և ուսանողների հանդիպումը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ: Նշված ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ էին անում՝ պահանջելով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում վերականգնել Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաների դասավանդման պարտադիր բաղադրիչը ոչ մասնագիտական ֆաուլտետների համար, ուսանողներին իրենց համերաշխությունը հայտնելու համար 1 օրով գործադուլի դուրս եկան նաև այդ ֆակուլտետների դասախոսները:
Ներքին հակառակորդի ձեռքը դարձյալ հասել է մեր արժեքներին, մեր սրբություններին: Այս գիշեր վանդալի, ներքին թշնամու թունավորված ու մթագնած ուղեղն ու ձեռքը չեն երերացել` պղծելու Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պանթեոնը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի, Աբու Դաբի էմիրության գործադիր խորհրդի նախագահի տեղակալ շեյխ Հազզա բին Զայեդ Ալ Նահյանի, ինչպես նաև Սաուդյանի Արաբիայի թագաժառանգ փոխվարչապետ, պաշտպանության նախարար շեյխ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի, այլ պաշտոնատար ու գործարար անձանց հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ընդլայնման հնարավորությունները:
Համացանցում այս օրերին ակտիվ տարածվում է «The California Courier» թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանի հարցազրույցը, որտեղ նա առաջին անգամ մանրամասներ է ներկայացնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր մի քանի հանդիպումների մասին։
Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ «Փաստինֆո»-ն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ այն մակագրվել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։
Հայաստանում գոյություն չունեցող քաղաքական դիսկուրսն ամեն օր պատասխանում է հարցին, թե ինչ չպետք է անի անձը, երբ զբաղեցնում է քաղաքական լուրջ պաշտոն։ Քաղաքական դաշտն ամբողջությամբ վերածվել է անմեղսունակների տուն-տունիկների, այն դեպքում, երբ երկիրը բոլոր առումներով կանգնած է լրջագույն խնդիրների առջև, քաղաքացին իր խնդիրների հետ միայնակ է մնացել, իսկ արտաքին մարտահրավերներն օր օրի սեղմում են երկրի շուրջ օղակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևոր է համարում, որ Թուրքիան արձագանքի թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքին, որով բացահայտվում են Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերագրվող ծրագրի անվանումն ու մանրամասները:
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը դեկտեմբերի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլյա Էդելշտեյնին է ուղարկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դեմ երեք գործով մեղադրական եզրակացությունները:
Ս.թ. դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի` e-draft.am-ում տեղադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ մշակված Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բալոքը հրաժարվել է երկրում նախագահական մրցարշավին հետագա մասնակցությունից: Բալոքն իրեն դեռ մայիսին էր որպես թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
«Բարսելոնան» բացահայտել է թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի բուժման նախագիծը։ Ֆուտբոլիստը ստացավ ազդրի վնասվածք Չեմպիոնների լիգայի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
«Հատուկ տեղեկություն չունեմ, ժամանակ չեմ ունեցել՝ հետաքրքրվեմ, բայց ինչ-որ գործընթաց է գնում մեկ տարուց ավելի, որքան գիտեմ: Տեղեկություն կա, որ տարբեր ժամանակներում գործարանում աշխատած աշխատակիցներին հրավիրել են հարցաքննության: Այդքանը գիտեմ, ավել չգիտեմ»,- լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Factor TV-ի այն հարցի, թե ի՞նչ տեղեկություն ունի նա «Բջնի» գործարանի վերաբացվելու մասին, ասաց Աբովյանում ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացմանը մասնակցող գործարար, «Սիլ գրուպ» ընկերության նախագահ Խաչատուր Սուքիասյանը:
2018թ. մայիսին ձևավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումները։ Փոխարենը՝ 2018թ. ամբողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը:
Մաթեւոսյանների ընտանեկան գերեզմանի տարածքում կրկնակի թաղում է իրականցվել: Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուց հետո Սարգիս Մաթեւոսյանը հոր գերեզմանի փոխարեն ուրիշինն է գտել: Նույն հողատարածքում նոր թաղում է արվել, իսկ թաղվածը ոչ մի ազգակցական կապ չունի Մաթեւոսյանների հետ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16:33-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
Եթե հիշում եք, նոյեմբերի 21-ին «Մեկ Հայաստան» կուսակցության անունից հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարություն, խնդրելով պատասխանել ՀՀ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այսցի հետ կապված մի քանի հարցերի:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նման գիտելիքներով նախարար է աշխատում։
Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն մասին օրենսդրական փոփոխությունների նախագիծ:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպմանը հայկական կողմն աշխատելու է իր գերակայությունների ուղղությամբ:
Իրավաբանական օգնության խնդրանքով ԱԻՊ գրասենյակը էր դիմել նախկին ավիատեխնիկ Խ.Շ․-ն՝ տեղեկացնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անհիմն կերպով դադարեցրել է իր երկարամյա կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետական բյուջե վերադարձնել ավելի վճարված կենսաթոշակի գումարը, որը կազմում էր 604 580 ՀՀ դրամ:
Երկրները պետք է ազատվեն ածխի կախվածությունից եւ վճար սահմանեն ածխածնի արտանետումների համար՝ մոլորակի վրա կյաքի պահպանման նպատակով:
Ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ հ Սամվել Կարապետյանը ցուցմունք չի տա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով: Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել/ թերեւս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաեւ վատ ընկեր:
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Քրիստինե Մելքոնյանը գրել է․ «Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։ Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են։