Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել է Հարութ Սասունյանին

Համացանցում այս օրերին ակտիվ տարածվում է «The California Courier» թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանի հարցազրույցը, որտեղ նա առաջին անգամ մանրամասներ է ներկայացնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր մի քանի հանդիպումների մասին։

Դրվագներից մեկում Սասունյանը պատմում է, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բանավեճից հետո ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս՝ Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իրեն սպառնացել  կախաղանով․ «․․․Ալիկ Արզումանյանը թևիցս բռնելով՝ սկսեց հետս քայլել ու ասաց․ «Պարոն Սասունյան, Դուք իմանում եք, չէ՞, որ Հայաստանը երրորդ աշխարհի երկիր է»։ Ես շատ լավ հասկանում էի թե ինչ ասել է՝ երրորդ աշխարհի երկիր, բայց, հստակ էր, որ ինչ-որ պատգամ ուներ, և ուզեցի հասկանալ այն։ Հարցրեցի, պարոն Արզումանյան, ի՞նչ նկատի ունեք, ինչ-որ պատգա՞մ ունեք։ Ասեց՝ «այո, ունեմ․․․ երրորդ աշխարհի երկրների մեջ եթե որևէ անհատ համարձակվի նախագահի հետ չհամաձայնվել կամ վիճել, հաջորդ առավոտյան այդ մարդու դիակը կգտնեն ամենաբարձր ծառից կախված․․․»։

Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն անդրադառնալով այս տեսանյութին՝ իր ֆեսյբուքյան էջում գրել է. «Բազմաթիվ նամակներ եմ ստանում Հարութ Սասունյանի հարցազրույցը մեկնաբանելու խնդրանքով։ Ես հասկանում եմ, որ պարոն Սասունյանը վերջին տարիներին լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, և կարծում եմ, մարդու առողջական վիճակից օգտվելը մեղք է։ Ես պարոն Սասունյանին առողջություն եմ մաղթում և հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կրկին կվայելենք պարոն Սասունյանի խոր վերլուծական միտքն իր առաջնորդողներում, ինչպես դա անում էինք տարիներ առաջ»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս