Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին:
168 Լրահոս
Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկի հատվածում, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել և հայտնվել են մերկասառույցի վրա:
Այս ծրագիրը դարձել է հանելուկ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու չի կառուցվում, ինչ պատճառներ կան՝ կա՛մ գիտեն՝ չեն ասում, կա՛մ պատճառների մասին մենք տեղյակ չենք:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ մեկնաբանություն էի արել պատիս: Դանիելյանը գրառումս համարել է անձնական տիրույթն անցնող և իմ Աժ կուսակից ընկերներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին ֆեյսբուքյան հաղորդագրության միջոցով հորդորել ինձ «օգնել սերտել» մի քանի հանգամանք:
Հայտնի է դարձել, թե ինչ է ասել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հանդերձարանում՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2-րդ եզրափակչի երկրորդ խաղում։ Կատալոնական ակումբը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հաղթեց Մադրիդի «Ռեալին» (3։0):
Վիտալի Բալասանյանւ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այսօր, դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում Հանուն Արցախի գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկաններին է ներկայացել 1988 թ. ծնված Գարիկ Տ.-ն:
Դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը:
«Այո, մենք ընդունում ենք, որ մենք ժամանակավոր ենք: Բնականաբար, մի օր մենք պետք է հեռանանք»:
Հայաստանն ու Հորդանանը երկկողմ պատրաստակամ են գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում համագործակցության դեռևս չօգտագործված ներուժի լիարժեք իրացման համար:
«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ի պատասխան մեր հարցի՝ ժամեր անց ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Մոնակոյի», «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:37-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանգստյան օրերին Դիլիջանում անցկացված 7-րդ ամենամյա «Բիզնես ինովացիոն ֆորումն» «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրի ներքո էր և նպատակ ուներ քննարկելու թվայնացման և բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը, Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը, գիտության և նորարարությունների ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները:
Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև այս տարվա ավարտը շուրջ 1000 ընտանիքի կապահովի եկամտի նոր աղբյուրով. նրանց անասուններ կտրվեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ և ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Նա պահանջում է առոչինչ ճանաչել իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են «թավշյա» քաղաքական գործընթացներից հետո, գրանցվել են ի հեճուկս «թավշյա» իշխանությունների ցանկության։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Սիլ գրուպ» ընկերության նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր Աբովյանում ադամանդագործության արտադրամասի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Բջնի» գործարանին՝ ասելով, թե գործարանն իրենից խլել են և նա ցանկանում է այն իրավական ճանապարհով հետ բերել։ Գործարարն անդրադարձել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս «դավաճանել է իր հին ընկերներին»։
«Այս նախագծի ճակատագրի որոշողն Ազգային ժողովն է, եթե ձայների մեծամասնությունն այդ նախագիծն ընդունեց, ապա այն կյանքի կկոչվի։ Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց նման աբսուրդ ու անտրամաբանական մոտեցում չի կարող լինել։ Ասում են՝ Սահմանադրական դատարանի դատավորները վստահություն չեն ներշնչում, հիմա դրա համար պետք է խրախուսեն և ուղարկեն անհոգ կյանքի՞։ Եթե կոնկրետ զանցանք են թույլ տվել, թող դատեն կամ ենթարկեն կարգապահական պատասխանատվության»,- այս մասին 168.аm-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության հավանությանն անրժանացած ՍԴ դատավորներին կամավոր հիմունքներով վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Արմեն Աշոտյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 մեքենա, որոնցից 27-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել էր օրենսդրական փաթեթ, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում կարող են նշանակվել անձինք, ովքեր նախկինում չեն աշխատել համակարգում և բավարարում են պատգամավորներին առաջադրվող պահանջներին։ «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ դրական էր գնահատել այս փոփոխությունները, սակայն փաթեթը սեպտեմբերից սկսած երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվում։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին, որը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: