Դեկտեմբերի 1-ին ժամը 18:10-ին Մարտունու շրջանի բնակիչ,1984թ.ծնված Ա. Ջ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 15:50-ի սահմաններում «Գիշվա պավարոտ» կոչվող տեղամասում վիճաբանություն է առաջացել իր և նույն շրջանի բնակիչ,1978թ.ծնված Հ. Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքով մեկ անգամ հարվածել է իր դեմքին:
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկում են ԱԱԾ տնօրենի և Ոստիկնապետի պաշտոններում նշանակել քաղաքացիական անձի, նշեց, որ, եթե հաշվի առնեն զինվորական լինելու չափանիշը, ապա Սահմանադրության առումով ՀՀ նախագահը չի կարողանա նման նշանակումներ կատարել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնում քաղաքացիական անձ նշանակելու նախագծում քաղաքականացման հարց չկա:
ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՆԱՏՕ-ն ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
«Համաձայն ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալ-իրավական պետության հիմնախնդիրներից է՝ ապահովել սոցիալական համերաշխությունը: Այս նախագիծը խարխլում է սոցիալական համերաշխությունն ու պետության հիմքերը: Սա հերթական ապազգային նախագիծն է: Աստված չանի՝ սա վավերացվի, իսկ դա կնշանակի, որ մեր բանակում ծառայողները պետք է լինեն անճար մարդիկ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գևորգ Գևորգյանը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես պլանավորվում է, կհանդիպեն 2020 թվականի հունվարի 8-ին: Դա դեկտեմբերի 2-ին լրագրողներին հավաստել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերով շինթույլտվություն տալու մասով ԱԺ քննիչ հանձնաժողով կազմելու գործն ընթացքի մեջ է: Մեր մասով ստորագրահավաքը սկսել ենք, հետո կդիմենք ԲՀԿ-ին, եթե չեմ սխալվում, անհրաժեշտ է 37 ստորագրություն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների և մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաև վարսավիրի հայրը), և հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի և հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգևատրում է դուրս գրել։ Ի դեպ, նույն կարգադրության մեջ մարզպետը շռայլորեն 100 տոկոսանոց պրեմիայով նաև բաջանաղին՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին է ներառել։
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Փաշինյանի իշխանությունն ու անձամբ ինքը առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին: Ավելին, նա, ով նախկին իշխանություններին մեղադրում էր ինքնիշխան չլինելու մեջ, իր իշխանության արտաքին կուրսը ամեն կերպ փորձում է ներկայացնել «աննախադեպ դուխով
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանով նախատեսված աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի պատվիրակությունը:
168 Լրահոս
Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական ջանքերում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռուստակամրջի ռեժիմով տվել են «Սիբիրի ուժը» գազամուղով ռուսական գազի մատակարարումների մեկնարկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել եթեր տրամադրել իր և Հայկ Մարությանի հնարավոր բանավեճն ուղիղ հեռարձակելու համար:
Աբովյանում տեղի է ունենում «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողությունը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը ոչ թե ստորացուցիչ է, ինչպես պնդում են ընդդիմադիրները, այլ պատվով հեռանալու հնարավորություն է և որևէ կերպ չի կարող նվաստացուցիչ որակվել:
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության Հայաստանի երիտասարդական միության հետ հանդիպելու պայմանավորվածություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:
164cocuMg94
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն կարծիքին, է որ Միացյալ Նահանգները կարող է Կիեւին օգնել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության հարցում:
«Գոնե մի հարցում մեր վարչապետը շատ ազնիվ է, երբ ասում է, որ՝ «Ձեզ սիրում եմ», միայն մի տարբերությամբ, ինքն այս պարագայում սիրում է խուժանին ու խուլիգանին»,- նկատում է Անժելա Թովմասյանը ու վստահեցնում՝ այս գործը հենց այնպես չի փակվելու: