![](/banners/BeFunky-design.jpg)
Դեմբելեն կմեկնի Կատար
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/d87af5b1ab0444fe9588a678bd55eee1500x500@2x.jpg)
«Բարսելոնան» բացահայտել է թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի բուժման նախագիծը։ Ֆուտբոլիստը ստացավ ազդրի վնասվածք Չեմպիոնների լիգայի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:
Այս անգամ Ուսմանը համատեղելու է բուժումը Բարսելոնայում և Կատարի Դոհա քաղաքի Ասպետարի օրթոպեդիկ և սպորտային բժշկության հիվանդանոցում: Միևնույն ժամանակ՝ Կատարում բուժումը կանցկացվի «Բարսելոնա» ակումբի բժիշկների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով ֆրանսիացին բաց կթողնի մոտ տասը շաբաթ: Վերականգնման գործընթացը բարդանում է նրանով, որ Դեմբելեի մոտ սպի է մնացել նախորդ վնասվածքից:
Սիրարփի Աղաբաբյան