Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում ՏԱ մասին օրենքում հապճեպ փոփոխություններ անելու կապակցությամբ
Հայտարարություն
Ս.թ. դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի` e-draft.am-ում տեղադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ մշակված Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում ՏԱ մասին օրենքում հապճեպ, առանց մասնագիտական կազմակերպությունների ու ոլորտի փորձագետների կարծիքը լսելու փոփոխություններ անելու այս Նախաձեռնության կապակցությամբ։
2003 թ.-ին ընդունված Տեղեկատվության ազատության մասին օրենքը համալիր, ամբողջական եւ համակարգված բարեփոխումների կարիք ունի՝ հիմնված օրենքի 16 տարիների իրավակիրառ առաջավոր ու օրինակելի փորձի վրա։
Կոչ ենք անում Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից, ՏԱ օրենքը փոփոխելու գործընթացին ցուցաբերել պատասխանատու եւ համակարգային մոտեցում, իսկ որեւէ փոփոխություն առաջարկելու] առաջ խոհրդակցել ոլորտում տասնամյակների փորձառություն ունեցող հասարակական կառույցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:
Առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը, առանձին կողմերի պատեհապաշտությամբ առաջնորդվելը, խաթարում է ՔՀԿ-պետություն համագործակցության մեխանիզմներն ու թուլացնում պետության նպատմամբ հանրության վստահությունը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
ՀայտարարությունՍ.թ. դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի` e-draft.am-ում տեղադրվել է…
Gepostet von Shushan Doydoyan am Montag, 2. Dezember 2019