Բաժիններ՝

Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

«911» ծառայություն նոյեմբերի 2-ին, ժամը 12:16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի նկուղում այրվում են կուտակած փայտ և կենցաղային իրեր (75 խմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:03-ին, մարվել՝ 14:29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս