Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ձգտելու է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը:
2019 թվականի սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր էին ձեռնարկվել հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում քաղաքացիական խաղաղարարությանն ուղղված քայլերը գրավել են արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը: Օրերս՝ նոյեմբերի 17-21-ը, Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողական խմբերի փոխայցերը հակամարտող երկրներ լուսաբանել են ոչ միայն երեք կողմերի լրատվամիջոցները, այլև ռուսական, ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ԶԼՄ-ները՝ այս համաձայնությունը դիտարկելով կողմերի միջև խաղաղությանն ուղղված գործընթացի մեկնարկ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստացած տեղեկության՝ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում՝ գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ՀՀ ևս մեկ քաղաքացի։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։
29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. (ներառյալ) մինչև 00: 00-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցել Ամանորյա խաղարկությանը:
Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հունգարիան առանց պատճառները բացատրելու հրաժարվել է 2020 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց:
Զոհված զինծառայողների հարազատներն այսօր Կառավարության նիստից հետո հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ։ «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում պայմանավորվել են փաստաթղթով իրենց պահանջները ներկայացնել։
168 Լրահոս
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխակարգ իշխանությունը վերջին շուրջ երկու տարվա ընթացքում այնքան «տաղանդավոր» գտնվեց, որ կարողացավ այս կարճ ժամանակահատվածում կրկնել և նույնիսկ գերազանցել նախորդ իշխող ուժի բոլոր սխալները: Այլ կերպ ասած՝ եթե վերջ չտրվի հեղափոխական քաղաքական աբսոլյուտիզմին, ապա կարժանանա նույն բախտին:
Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյոք ճի՞շտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 «Կամազ»՝ շինթույլտվությունը ստանալու համար։ Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 «Կամազ», «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է։
Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին տեղեկություն է ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (հասցե՝ ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ռուսաստանի հետ երկխոսելու իր ընտրած ուղեգիծը ճիշտ է:
Տևական ժամանակ է, որ չեն մարում խոսակցություններն այն մասին, որ Երևանի Քաղաքապետարանին նվիրատվություններ են կատարվում: Գաղտնի էր պահվում նվիրատուների ցանկը, ինչն ավելի էր խորացնում կասկածներն այն մասին, որ այդ նվիրատվություններն արվում են ինչ-որ բանի դիմաց:
Հունգարիան պլանավորում է ՄԱԿ-ին առաջարկություն ուղարկել կոմունիստական դիկտատուրայի զոհերի հիշատակի միջազգային օր սահմանելու վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռք բերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների և ապրանքների գնման ընթացակարգերի, մի շարք ընկերություններին տրամադրված դրամաշնորհների ու սուբսիդիաների ծախսման գործընթացներում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու ամենատեսանելի վայրերում գտնվող և չօգտագործվող շենքերի նկատմամբ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը:
«Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները թողել են Վրաստանի խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները. համապատասխան հայտարարությամբ խորհրդարանականները դիմել են օրենսդիր մարմնին։
«Կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանն այլ նվեր է մատուցել կամ պատրաստվում է մատուցել, և դա ոչ թե շարժական, այլ անշարժ գույք է՝ «նվեր» աղբահանության հիմնարկին»,- անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե քաղաքապետարանին «Կամազներ» նվիրել է երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղեւորությունները, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության առթիվ:
Փաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի նոյեմբերի 2-ին Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի հնարավոր մասնակցության մասին Եվրոպայի լիգայի «Ստամբուլ Բաշակշեհիր»-«Ռոմա» խաղին:
Չնայած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հերքումներին, թե այսօր արդեն գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ու նրա հետ առնչվող ընկերությունները որևէ նվիրատվություն քաղաքապետարանին չեն արել ու որևէ «Կամազ» չեն նվիրել, ինչն օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում ասել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, այսօր քաղաքապետարանն այլ տվյալներ հրապարակեց: Այս տվյալներից երևում է, որ Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն, իհարկե, արել է:
Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հրավիրած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվություններին, հայտնեց, որ հրապարակել է հինգ պայմանագիր, դրանցով ընդհանուր առմամբ 21 մեքենա են նվիրել Երևան քաղաքին:
«Հայկ Մարությանը արձակուրդից վերադարձել էր բավականին աշխույժ». Կարապետյան