Բաժիններ՝

«Գագիկ Խաչատրյանը, որպես «նվեր», քաղաքին անշարժ գույք կմատուցի». Դավիթ Խաժակյան 

«Կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանն այլ նվեր է մատուցել կամ պատրաստվում է մատուցել, և դա ոչ թե շարժական, այլ անշարժ գույք է՝ «նվեր» աղբահանության հիմնարկին»,- անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե քաղաքապետարանին «Կամազներ» նվիրել է երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, 168.am-ի հետ զրույցում  ասաց Երևանի ավագանու «Լույս»  խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ճշտող հարցին ի պատասխան՝ Խաժակյանն ասաց, որ խոսքը կառույցի, ինչ-որ շինության կամ շինությունների մասին է, և այդ տեղեկությունն այս պահին իրենք ուսումնասիրում են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, «Ժամանակ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ քաղաքապետարանին 20 «Կամազ» նվիրել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որը այս պահին կալանավորված է: Ըստ թերթի՝ Խաչատրյանի կալանավորված լինելու հանգամանքով է պայմանավորված նրա անունը՝ որպես բարերար, գաղտնի պահելը:

Րոպեներ առաջ ավարտված ասուլիսում՝ այս և նվիրատվություններին առնչվող հարցերի վերաբերյալ,  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը  ներկայացրել էր պարզաբանումներ:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս