
«Ռոմա»-ի մարզիչը կարծում է, որ Մխիթարյանը պատրաստ է

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի հնարավոր մասնակցության մասին Եվրոպայի լիգայի «Ստամբուլ Բաշակշեհիր»-«Ռոմա» խաղին:
«Մխիթարյանը և Կալիչինը պատրաստ են խաղին, սակայն չեմ կարծում, որ կլինեն մեկնարկային կազմում: Հեշտ չի լինելու: Մեր մրցակիցը լավ մարզավիճակում է»,-ասել է մարզիչը:
Մոտ երկու ամսվա դադարից հետո Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ստամբուլ Բաշակշեհիր»-«Ռոմա» խաղի ընդհանուր հայտացուցակում: Եվրոպայի լիգայի հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի նոյեմբերի 28-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: