«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է Սասուն Խաչատրյանի` Ձեզ տրված 48 ժամը, Դուք Մոսկվայում եք, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Անկեղծ ասած` չի հետաքրքրում»: Հետախուզո՞ւմ։ «Չի հետաքրքրում»: Ինչո՞ւ։ «Գործընթացը խիստ արհեստական է»:
Լուսնային օրացույցով Ամանորի առթիվ անցկացվող ավանդական փողոցային շքերթը, որը Հոնկոնգում պլանավորված էր հունվարի 25-ին, չեղարկվել է անվտանգության նկատառումներով:
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի կնոջ բնակարանից հափշտակել էին չհչկիզվող պահարան, որի մեջ եղել էր 20․000 դոլար ու 30-ից ավելի ոսկյա զարդ։
Ճապոնիայի Ատոմային էներգետիկայի վերահսկողության կոմիտեն հավանություն է տվել «Օնագավա» ատոմակայանի երկրորդ ռեակտորի վերագործարկման պլանին, ատոմակայան, որը պատկանում է Tohoku Electric Power էներգաընկերությանը եւ գտնվում է երկրի հյուսիս – արեւելքի Միյագիի պրեֆեկտուրայում: Այդ մասին ասված է կարգավորիչի՝ նոյեմբերի 27-ին տարածված հաղորդագրության մեջ։
Twitter-ի վարչակազմը նախազգուշացումներ է ուղարկում այն օգտատերերին, որոնք սոցիալական ցանց չեն մտել ավելի քան վեց ամիս:
Լինդա Մաքքարթնիի՝ ապագա ամուսնու՝ Պոլ Մաքքարթնիի մասին վերջերս հայտնաբերված երեք նամակները վաճառվելու են աճուրդում:
Բրնձի պատրաստման լավագույն բաղադրատոմսը:
Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել է «Կանաչ կամար» թանգարանից XVIII դարի թանկարժեք իրերի գողության պահի տեսագրությունը եւ կորած իրերի լուսանկարները։ Թանգարանի սրահի տեսահսկման խցիկի տեսագրության մեջ երեւում է, որ այնտեղ են մտնում երկու տղամարդ: Նրանցից մեկը մի քանի անգամ կացնով հարվածում է ադամանդներով ցուցափեղկի գերամուր ապակուն եւ ոչ մի կերպ չի կարողանում այն ջարդել:
Ձմռանը սպիտակ տաբատ կրելը հակասական որոշում է:
Կանոնավոր կերպով քաղցած մնալը նպաստում է սրտի անբավարարության ռիսկի նվազեցմանը եւ կյանքի տեւողության ավելացմանը:
ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը Գևորգ Կոստանյանի մասին գրառում է արել:
Սոյա պարունակող մթերքները, որոնք ոմանք օգտագործում են՝ որպես կենդանական ծագման մթերքների փոխարինող, կարող են մեծ վնաս պատճառել առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել Ֆրանսիայի գիտնականները, հայտնում է Health.News-ը:
«Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ: Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասել է Խրամչիխինը: