Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը:
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 28-ի երեկոյան արձակել է չպարզված տիպի երկու հրթիռ:
Ռուսաստանը ՀԱՊԿ-ում իր նախագահության ընթացքում մտադիր է գործընկերներին առաջարկել ռազմական համագործակցության հնգամյա պլան՝ մինչեւ 2025 թվականը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Որպես պատգամավոր, գրավոր դիմել եմ Երեւանի քաղաքապետին ու հարցս շատ պարզ է՝ ո՞ վ է քաղաքապետարանին նվիրել, կամ քաղաքապետարանի պատի տակ թողել թվով 20 «Կամազ»-ները։
Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է՝ կոռուպցիա, մենաշնորհ չկա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Կառավարության 09.08.2018թ. թիվ 880-Ն որոշմամբ սահմանվել է, որ Երևանում գտնվող և համապատասխան լիցենզիա ունեցող 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում սկսած սույն թվականի օգոստոսից պետք է առանձնացվի մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպելու նպատակով:
«Հրանտ Բագրատյանն առանց հիմնավորումների է խոսում». Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյանը տեղեկություններ չունի կապիտալի արտահոսքի մասին
Արա Հակոբյանը, Իգոր Զարգարյանը և Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
«ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ու իր տեղակալները պետական դավաճաններ կհամարվեն Անդրանիկ Հովհաննիսյանի դեպքով». Իսագուլյան
168 Մամուլի տեսություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին:
Այն քրեական գործը, որը հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բացարձակապես կապ չունի մարտի 1-ի հետ, լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա՝ գործող իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած թակարդի մեջ:
«Որտե՞ղ պետք է ասի Արթուր Վանեցյանը ինչ-որ ինֆորմացիա, եթե ունի: Ամբողջ խնդիր հենց դա է»,- «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսպես է արձագանքում օրեր առաջ 168.am-ի «Pressing» հաղորդաշարի ժամանակ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի արած այն հայտարարությանը, թե ժամանակը կգա, և ինքը կխոսի:
«Փաշինյանը հայտնվել է սև շրջագծի մեջ». Գառնիկ Իսագուլյան
Մոսկվան ձգտելու է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումը կառուցողական է։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում գործադիրն ընդունեց Ֆինանսների նախարարության 2019-23 թվականների գործողությունների ծրագիրը, որը ներկայացրեց նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը:
Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում որոշում ընդունվեց 6 մլն դրամ հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ Գումարը հատկացվեց Նորքի անտառների 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Նախագծի զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Երևանի անտառպետության 56 հա-ից ծառապատվել է 45 հա-ն, ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը բավական ցածր է՝ հաշվի […]
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահական բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է համարել 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զինծառայողներին հրավիրելու գաղափարը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀ-ում խախտվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրությունը է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում նոյեմբերի 27-ին անցկացվել են կապի վարժանքներ։
ԵԱՏՄ-ում Հայաստանը 2018-ին ստացել է ավելի շատ, քան տվել է: Տրված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն 2018-ին կազմել է ավելի քան 37 մլն դոլար:
Ներկայումս իրավիճակը և կարգավորումները այնպիսին են, որ պաշտոնյայի նշանակվելու դեպքում արդեն իսկ կանխակալ մտածողություն կա, որ այս պաշտոնյան կարող է լինել կոռուպցիոներ։ Այս մասին նման կարծիք հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Ադրբեջանում որոշում է կայացվել ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել: Բաքվում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը:
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անսպասելի մեկնել է արձակուրդ: Մեր այս տեղեկությունը փորձեցինք ճշտել քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից, վերջինս, սակայն, ասաց, որ տեղյակ չէ, կպատասխանի ավելի ուշ: