«Պայքարը բացառապես հայ-թուրքական տիրույթ տեղափոխվեց, բախվում են հայկական և թուրքական լոբբիստները». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փոքր, բայց կարևոր դետալ
Փաստորեն Սպիտակ Տունը Լինդսի Գրահամին Սենատում Ցեղասպանության բանաձևի նկատմամբ խնդրել էր կիրառել վետո միայն այն «օրերի» համար, երբ Էրդողանը Վաշինգտոնում էր: Գրեհեմը ետ է վերցրել վետոն: Հիմա էլ վետո է դրել սենատոր Փըրդուեն:
Պայքարը բացառապես հայ-թուրքական տիրույթ տեղափոխվեց, բախվում են հայկական և թուրքական լոբբիստները: Սպիտակ Տունը շարունակելու է չխառնվելու` ճիշտ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունը նույնպես որդեգրել է չխառնվելու` սխալ քաղաքականություն»: