Բաժիններ՝

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել ու հայտնաբերել գողոնը

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտվեց:

Ժամը 19.30-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակչի:

Պարզվեց, որ նա րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում մի կնոջ բաճկոնից գաղտնի հափշտակել է նրա բջջային հեռախոսը:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930