
«Սա ոչ թե Կրիշտիանուն է ընդդեմ «Ատլետիկոյի», այլ «Յուվեն»՝ «Ատլետիկոյի» դեմ»․ Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է իր մտքերով՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենթուսի» դեմ խաղից առաջ:
«Յուվենթուսի» մասին
«Մենք կենտրոնացած ենք այս խաղի վրա։ Մենք խաղալու ենք շատ ուժեղ թիմի դեմ: Նրա մարզիչը շատ յուրահատուկ ոճ է դավանում և փոխանցում է այն «Յուվենթուսին»:
Նոյեմբերի սկզբին կամ դեկտեմբերին վաղ է «Յուվենթուսի» հզորության մասին խոսելը: Մենք կտեսնենք դա ապրիլին, մայիսին, երբ արդեն պարզ կլինի, թե ինչ է կատարվում թիմի հետ: Մրցաշրջանի մեկնարկից երեք ամիս անց, դրա մասին խոսելը դեռ վաղ է: «Յուվենթուսը» համախմբում է այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր լավ են տեղավորվում Սարիի գաղափարախոսության մեջ: Ես կասկած չունեմ, որ այս տարի «Յուվենթուսը» կլինի Չեմպիոնների լիգայում հաղթելու հավակնորդների թվում: Չեմ կարծում, որ այս անգամ այլ կլինի:
Մենք լավ մարզավիճակում ենք և կարող ենք մրցել «Յուվենթուսի» հետ:
Ռոնալդուի մասին
«Կրիշտիանուն չեմպիոն է, համար մեկը, անհավատալի խաղացող, որը փոփոխություններ է կատարում: Բայց սա ոչ թե Կրիշտիանուն է ընդդեմ «Ատլետիկոյի», այլ «Յուվեն»՝ «Ատլետիկոյի» դեմ:
Ռոնալդուին փոխարինելու մասին
«Ինձ չի հետաքրքրում, քանի որ դա մեր խնդիրը չէ: Կրիշտիանուի նման խաղացողի դաշտում տեսնելը միշտ ուրախություն է: Նա խանգարեց մեզ, բայց մենք տարել ենք հաղթանակներ նրա թիմերի դեմ: Նա աշխարհում լավագույններից մեկն է»:
Ժոանո Ֆելիքսի մասին
«Դուք արդեն տեսաք նրան գործողության մեջ: Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում: Մեզ դա պետք է և հուսով ենք, որ նա կվերադառնա և կվերականգնվի, ինչպես նաև կկարողանա զգալ խաղի ռիթմը»,- ասել է Սիմեոնեն:
Սիրարփի Աղաբաբյան