![](/banners/BeFunky-design.jpg)
Ալիևը նշել է, թե «բոլոր հին քարտեզներում Լեռնային Ղարաբաղի բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագման են»
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/aliev.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած Կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի բացմանն անդրադարձել է Արցախին և ասել, թե այն «միշտ եղել է Ադրբեջանի անքակտելի մասը»: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ «բոլոր հին քարտեզներում, այդ թվում՝ ցարական Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղի բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագման են»: Ալիևը նշել է, թե «Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը փոխվել է 19-րդ դարում հայերի ներգաղթի շնորհիվ»: