
Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասից երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում՝ գերեզմանոցի մոտ, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Ըստ լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների` նշված վայրում հայտնաբերվել է ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:
Վիրավոր երիտասարդի անունը և առողջական վիճակի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: