American Airlines, United Airlines եւ Southwest Airlines խոշորագույն ամերիկյան ավիաընկերությունները մշակում են Boeing 737 MAX-ի սեփական ցուցադրական թռիչքների անցկացման պլան՝ անկախ Boeing ընկերությունից եւ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունից (FAA):
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 4-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Դատական նիստին ներկա չէր դատապարտյալ Աշոտ Մանուկյանը: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից դատարանի աշխատակազմ առաջին զանգով ասել էին, որ դատապարտյալին դատարան կհասցնեն ժամը 12-ից մի փոքր ուշ: Երկրորդ զանգով ասել էին, որ դատապարտյալին դատարան կհասցնեն 1 ժամ ուշ: Եղել էր նաև 3-րդ զանգը: Ասել էին, որ հստակ ժամ չեն կարող ասել, թե երբ դատապարտյալին կկարողանան բերել դատարան: Սա նիստի սկզբում հայտնեց դատավոր Մնացական Հարությունյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ մի շարք ոլորտներում տնտեսվարող սուբյեկտների չափաբաժինների փոփոխություն կա, խոսքը վերաբերում է շաքարավազի և կարագի շուկային։
Ավարտվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում անցկացված «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անձնական խուզարկությամբ՝ տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ջրի համար սահմանված սակագինը կվերահաստատվի։ «Գործող գինը 191,4 դրամ է, որը սուբսիդավորվում է պետության կողմից , իսկ այժմ հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդավորման։ Այսինքն՝ 2020 թվականին պետության կողմից սուբսիդավորում չի լինելու»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։
«Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին». Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է:
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասիսի շրջանի Դաշտավան, Զորակ և Նիզամի գյուղերի շուրջ հարյուր դպրոցականների և ուսուցիչների, որոնք հայոց հոգևոր կենտրոն էին ժամանել իրենց որդիական խոնարհումը բերելու և շնորհավորելու Ամենայն Հայոց Հայրապետին օծման ու գահակալության 20-րդ տարեդարձի առիթով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
«Դրանք ո՛չ փայլուն են, ո՛չ էլ աննախադեպ։ Ավելին՝ աննախադեպ վատ են։ Հիշեք՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Բաքվում, և մեր նախարարն անգամ չմեկնեց, թեև դա կարող էր ընդհանրապես տեղի չունենալ. դա մեզ ուղղված մեսիջ է։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «Վալդայի» համաժողովում ելույթ է ունենում Ադրբեջանի նախագահը, իսկ Հայաստանից մարդ անգամ հրավիրված չէ. սա ևս հաղորդագրություն է՝ ուղերձ։ Հիմա հարց՝ արդյո՞ք դրանք փայլուն հարաբերությունների մասին են վկայում»,- ամփոփելով միտքը՝ հարց հնչեցրեց Չալաբյանը։
Նոյեմբերի 2-ին պարեկային ոստիկանները, ժամը 23-ից հետո հրավառություն իրականացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Վրացյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են բերել մի քաղաքացու։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ համապատասխան պաշտոնյաներին՝ բարձրացնելով ՌԴ–ում բնակվող և աշխատող ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։
Թվով 50-ից ավելի աշխատակիցներ աշխատանքի են անցել Թեղուտում։ Խնդիրն այն է, որ մյուս աշխատանք փնտրողներին միացել են նաև աղացագնդերի արտադրամասի աշխատակիցները. նրանք ևս գործազուրկ են դարձել:
Քաղաքացիներից մեկը 168.am-ին հայտնել էր, որ գնացել է փոստ՝ 2 դոլարի փաթեթը ստանալու, տեղեկացրել են, որ այս փոքրիկ գնումներն էլ իրար վրա կուտակվում են, ու ամսվա կտրվածքով եթե 200.000 դրամը հատի, ապա մաքսատուրք է վճարելու:
«Եկեք ծառայողական քննության մասին չխոսենք, քրեական գործ է հարուցվել, եկեք դա թողնենք նախաքննության մարմիններին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով «Օրսիսի» գործին։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը:
Երևանի նոր երթուղային ցանցում նախատեսվում է ունենալ 101 նոր տրոլեյբուս:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին:
2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։
168 ԼՐԱՀՈՍ
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել երկիրն ընդգրկած բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։
Jamiroquai խմբի մեներգիչ Ջեյ Քեյը նոյեմբերի 4-ին ժամանել է Հայաստան:
Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի կարագ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին:
Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ: Ըստ նրա, կյանքը Հայաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2018թ. կեսերից: Մինչ այդ եղածը կամ հետևողականորեն պետք է մոռանալ ու աղավաղել, կամ էլ փնտրել ու գտնել միայն քրեականը: Իսկ եթե այնուամենայնիվ նախկինում կյանք եղել է, ապա պետք է այն քրեականացնել ու հայտարարել «մեղավորներին»:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ՔՊ նիստին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։