Բաժիններ՝

«Պետությունը դադարեցնում է ջրի սակագնի սուբսիդավորումը». Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ջրի համար սահմանված սակագինը կվերահաստատվի։
«Գործող գինը 191,4 դրամ է, որը սուբսիդավորվում է պետության կողմից , իսկ այժմ հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդավորման։ Այսինքն՝ 2020 թվականին պետության կողմից սուբսիդավորում չի լինելու»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։

Անդրադառնալով գազի սակագնին, Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ այս պահին որևէ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ էլ հնարավոր կլինի առարկայական խոսել առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021 թվականի էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը:

«Ընթացակարգային արդեն իսկ հնարավոր չէ հունվարի 1-ից գազի սակագին բարձրացնել, որովհետև եթե լինում է հայտ կամ սակագնի վերանայում, ապա այն ունի որոշակի ժամկետ՝ օրենքով նախատեսված հայտի ուսումնասիրության, և ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո։ Ասում եմ՝ ընթացակարգային օրենքների առումով էլ հնարավոր չէ, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանա։ Ձմեռային ամիսներին որևէ բարձրացման մասին խոսք լինել չի կարող, իսկ հետո արդեն բանակցությունների արդյունքը կտեսնենք»,- նշեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս