Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության կառավարության կողմից դրամական միջոցներ հատկացնելու հարցը երկար ժամանակ քննարկման առարկա էր, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ պատասխան չստացան:
Իրազեկիչը, որը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին, ինչն առիթ է դարձել պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար, համաձայնել է գրավոր ձեւով պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին:
Ծովահենները Բենինի ափերի մոտ զավթել են նորվեգական բեռնատար նավը եւ առեւանգել անձնակազմի ինն անդամների:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեցի մետրոյի կայարանի աղմուկ հանած ըըըըհ…, «պերֆորմանսը»: Հիշեցի Մեծն Թալեյրանի խոսքերը. «Եթե դու 18 տարեկան ես և ռադիկալ չես, ուրեմն սրիկա ես, իսկ եթե արդեն 40 տարեկան ես և դեռ պահպանողական չես դարձել, ուրեմն հիմար ես»:
ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Փակ նիստում քննարկվում է Պաշտպանության նախարարության համար նախատեսված բյուջի չափը, նիստին ներկա են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Իոն Չեբանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լիովին վստահ» է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթելու հարցում, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ նոյեմբերի 3-ին կայացած զրույցը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն նոյեմբերի 4-6-ին աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:
Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում: Այս մասին գրում է Championat.com կայքը: Վարդանյանը կարող է մի քանի տարվա պայմանագրի ստորագրել Սոչի քաղաքի համանուն ակումբի հետ: Նախնական տեղեկությունների համաձայն հայ կիսապաշտպանը ռուսական ակումբին կմիանա հունվար ամսին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի նոյեմբերի 1-ին տրամադրել չվճարվող արձակուրդ»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
Նոյեմբերի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է վերելակի խափանման վերաբերյալ 2 ահազանգ:
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին գրում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: «Բավարիա»-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը խորվաթ մասնագետի հետ: Կովաչի հեռացումը կապվում է ակումբի ոչ բավարար արդյունքներով:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե՝ կարճ, ապա «քաղբանտարկյալ» նշանակում է «ազատությունից ակնհայտ ապօրինի զրկված»՝ գումարած «քաղաքական մոտիվացիա»։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք»։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
«Երբ մենք որոշենք՝ բուհը մասնագետ պատրաստելու տեղ է, թե հայրենասեր երիտասարդ դաստիարակելու, ըստ այդմ էլ կհասկանանք, թե ինչ ենք անում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին, որով չի նախատեսվում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցում, ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Ռուսաստանում նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնիշխան ռունետի մասին» օրենքը, որը քննադատները դիտարկում են որպես համացանցը վերահսկելու ու գրաքննելու միջոց: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանն ասում է, թե Արցախի հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են: Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին: Ի տարբերություն Փաշինյանի՝ Արցախում Ալիեւին կիրթ եւ նորմալ չեն համարում՝
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է իր պայմանագրի առկայությունը, որը թույլ չի տալիս նրան լքել թիմը հանուն «Բարսելոնայի»:
HBO հեռուստաընկերությունը նկարահանելու է «Գահերի խաղը» (2011-2019 թթ.) ժողովրդականություն վայելող սերիալի պրիկվելը, որը կստանա House Of The Dragon («Վիշապի տունը») անվանումը:
Ճապոնիայում արական սեռի պետական ծառայողներին ստիպողաբար կհանձնարարեն թեկուզեւ մեկ ամսով դեկտրետային արձակուրդ վերցնել ընտանիքում երեխա ծնվելիս:
Բրիտանացի դերասան Հենրի Քավիլն Instagram-ում զետեղել է Netflix-ի «Վեդմակ» սերիալի պաշտոնական թրեյլերը, որում ինքը կատարում է գլխավոր դերը։
Մոլորակի որոշ աշխարհաշրջաններում միջատների թվաքանակը կրճատվում է ավելի արագ, քան նախկինում համարվում էր:
Ծագումով հյուսիսային Մյանմայից սաթի մեջ չինացի հնէաբանները գտել են շուրջ 100 միլիոն տարեկան նախապատմական գիշատիչ թռչնի՝ սաթի մեջ քարացած կմախքի ֆրագմենտ:
Նոյեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների համատեղ օպերատիվ խումբը Համբուրգ-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 43-ամյա մի տղամարդու, որը 2016թ. ապրիլի 26-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112, 325 և 329 հոդվածների 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Google-ի Pixel 4 և Pixel 4 XL նոր ֆլագմենները շատ նման են իրար դիզայնով և բնութագրիչներով և տարբերվում են միայն չափսերով: Սմարթֆոնների երկակի հիմնական տեսախցիկները տեղադրված են ուռուցիկ քառակուսի շրջանակում՝ ակնհայտորեն նմանակելով iPhone-ին: