Պաշտպանության նախարարը՝ «Օրսիսի» գործի մասին

«Եկեք ծառայողական քննության մասին չխոսենք, քրեական գործ է հարուցվել, եկեք դա թողնենք նախաքննության մարմիններին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով «Օրսիսի» գործին։

Նախարարի խոսքով՝ եղել է հանցավոր արարք, բայց թե ում կողմից, ինչպես և ինչ ծավալով, կպարզի նախաքննությունը։

«Քանի որ այստեղ կան բազմակողմանի շահագրգռված կողմեր, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Բայց հստակ մեկ բան իմացեք, որ Պաշտպանության նախարարությունը վստահ է իր կատարածի վրա»,- նշեց Դավիթ Տոնոյանը և հորդորեց մի քիչ սպասել և տեսնել, թե նախաքննությունն ինչ կպարզի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս