
«Կուլմինացիայի պահերին հարց է, թե ԵԿՄ-ն կենթարկվի՞ Նիկոլի հրամաններին». իշխանությունը լուրջ մտավախություններ ունի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Համաձայն միանգամայն արժանահավատ աղբյուրների, իշխանության վերնախավում թեեւ լրջորեն քննարկվում է Սասուն Միքայլեյանի հարցը, սակայն վերջնական որոշում չկա: Նիկոլը, իհարկե, կցանկանար ցուցադրաբար պատժել Սասունին, մինչեւ իսկ՝ նրանից ազատվել: Եվ պատճառն ամենեւին էլ միայն Վանեցյանի հետ կապված նրա հայտարարությունը չէ:
Բանն այն է, որ Սասունն այս էլ որերորդ անգամ հանդես է գալիս անկախ ֆիգուրայի դիրքերից, որը Նիկոլի համար լուրջ խնդիր է մի քանի առումով:
Նախ, վերնախավում ոմանք պարբերաբար փորձում են կրկնօրինակել Սասունին, այսինքն՝ նրա ցուցադրական անկախությունը դարձել է վարակիչ: Երկրորդ, Վանեցյանի հետ կապված պատմությամբ Սասունը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է ուղղակիորեն Նիկոլին էլ դեմ գնալ՝ անկախ դրա հետեւանքներից:
Եվ վերջապես, Նիկոլն արդեն փոշմանել է, որ համաձայնեց ԵԿՄ-ն տալ Սասունին եւ ոչ թե Արամ Զավենիչին: Սասունը մտավախություն է առաջացնում, որ կուլմինացիայի պահերին հարց է, թե ԵԿՄ-ն կենթարկվի՞ Նիկոլի հրամաններին:
Սակայն այս ամենով հանդերձ, Նիկոլը դեռ զգուշանում է գնալ Սասունից ազատվելու ճանապարհով: Սովորական մեթոդներով՝ Սասունի գլխին քրգործ կախելով, նրան վտարելը հերթական մեծ աղմուկը կառաջացնի:
Հենց այնպես նրան իշխող կուսակցությունից հեռացնելու դեպքում էլ Սասունն ԱԺ-ում իր փոքրիկ, բայց ամուր խմբով պարզապես կառանձնանա՝ ձեռքին ունենալով նաեւ ԵԿՄ-ն, որտեղ նոր իշխանափոխություն այս պահին անել գործնականում, հնարավոր չէ, քանի որ այնտեղ բացի 1-2 «ականներից», հիմնականում Սասունի կողմնակիցներն են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: