
«Մոռացե՞լ եք՝ Վահե Գրիգորյանն ասաց, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական բնույթ ունի, բա հիմա ինչո՞ւ ենք Հրայր Թովմասյանին մեղադրում քաղաքական կապերի մեջ». Գևորգ Պետրոսյան

«Հարգելի գործընկերներ, դուք մոռացե՞լ եք, որ Վահե Գրիգորյանն այս ամբիոնից ասաց, որ Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը քաղաքական բնույթ ունի, բա հիմա ինչո՞ւ ենք Հրայր Թովմասյանին մեղադրում քաղաքական կապերի մեջ»,- դիմելով Ազգային ժողովի պատգամավորներին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «իմքայլական» պատգամավորների՝ Հրայր Թովմասյանին քաղաքական կապերի մեջ մեղադրելու խնդրին։
ԲՀԿ-ական պատգամավորն «իմքայլական» պատգամավորներին կոչ արեց նաև Թովմասյանին չմեղադրել քավոր-սանիկական կապերի մեջ։
«Ժողովուրդ ջան, քավոր-սանիկական կապերն իրավական կատեգորիա չեն։ Կարող է վաղը մենք էլ քավոր-սանիկական հարաբերություններ ունենանք»,- ասաց Պետրոսյանը՝ կրկնելով, որ ներկայացված նախագիծն իրավական խնդիր ունի։
«Որպես մարդ՝ կարող եմ ձեզ հասկանալ, բայց որպես իրավաբան՝ երբեք»,- խոսքը եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ