
Փարիզում հարձակման զոհ է դարձել չորս ոստիկան. France Info

Փարիզում պրեֆեկտուրայի շենքի վրա հարձակման զոհ է դարձել չորս մարդ: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը: «Սպանված է հինգ մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան եւ հարձակվողն ինքը»,-նշում է ռադիոկայանը: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:
Ինչպես հայտնել է BFMTV հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությունից ոչ պաշտոնապես ստացված տեղեկություններ, Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի աշխատակիցների վրա հարձակումը կարող էր տեղի ունենալ նրա աշխատակիցների միջեւ ներքին կոնֆլիկտի պատճառով: Սա է իրադարձությունների գլխավոր վարկածը, որը ներկայում դիտարկում է հետաքննությունը:
Հարձակում կատարած անձն ինքը, վերջին տեղեկությունների համաձայն, պրեֆեկտուրայի վարչական աշխատակից էր: Ոստիկանների վրա հարձակումը նա կատարել է կերամիկական դանակով, որը չէր հայտնաբերվել պրեֆեկտուրա մտնելիս մետաղադետեկտորով ստուգման ժամանակ: Հարձակումը տեղի է ունեցել շենքի հատկապես խիստ հսկվող գոտում, որտեղ գտնվում է պրեֆեկտուրայի հետախուզության վարչությունը: Ներկայում պրեֆեկտորայի շենքի շուրջն ստեղծվել է արգելված գոտի, որը հսկում է շուրջ 200 ոստիկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: