Բաժիններ՝

Ֆրանսիայի ՆԳ նախարարը ոստիկանների վրա հարձակումից հետո չեղարկել է այցը Թուրքիա. AFP

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հոկտեմբերի 3-ին չեղարկել է այցը Թուրքիա: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Նրա տեղեկությունների համաձայն, նախարարն արդեն ժամանել է Սիտե կղզում ոստիկանության կենտրոնական պրեֆեկտուրայի շենք, որտեղ հոկտեմբերի 3-ին դանակով զինված անհայտ անձը հարձակում է գործել ոստիկանների վրա: Հինգ ոստիկան ծանր վերքեր են ստացել: Հարձակվողն ինքը, վերջին տվյալների համաձայն, պրեֆեկտուրայի վարչական աշխատողէր: Նա գնդակահարվել է ոստիկաններից մեկի կողմից:

BFMTV հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն, հարձակումը տեղի է ունեցել փարիզյան պրեֆեկտուրայի հետախուզության վարչության հարկաբաժնում: Շենքի այդ մասը հատկապես խիստ է վերահսկվում: Մինչդեռ հարձակվողը կարողացել է իր հետ այնտեղ տանել կերամիկական դանակ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031