Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը:
Երեկ երեկոյան հրապարակվել է Կառավարության՝ ավտովաճառքի կարգի փոփոխությունը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու մասին որոշումը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա:
Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչություն։ Նամակի ձևակերպումից սկսած ամեն բան պարզ է դառնում։ Փորձե՛ք միայն շարունակել Ձեր այս խտրական քաղաքականությունը, պրն. նախարար։ Մենք օր օրի համոզվում ենք, որ վտանգի տակ է ոչ միայն մեր համալսարանը, այլև կրթական մի ամբողջ համակարգ, հակառակ դեպքում ավելի խելամիտ պատասխան կստանայինք։
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
«Աննախադեպ լավ»: Ձեզ մոտ կա՛մ Պողոս է, կա՛մ «աննախադեպ»։ «Որովհետեւ լրագրողները սիրում են նման վերնագրեր, նույնիսկ ամենաանմեղ փաստը ներկայացնում են նման եզրութաբանությամբ»:
Տպավորիչ է, որ Վորլդ Վիժնի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը գործին, երկրում, համայնքներում, ամեն առանձին ընտանիքի ու երեխայի կյանքում փոփոխություն բերելու խանդավառությունը․հատկանիշներ, որոնց մասին մեկ անգամ չէ, որ լսել եմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ ձեզ հետ աշխատող թիմից։
Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սկսվել: Մասնավորաբար, երեկ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց նոր հարթակ ստեղծելու մասին:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Տղեք՛, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք: Դուք, ուղղակի, տեղով մեկ մեղք եք: Ներման ենթակա անմեղսունակներ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տեղեկացնում եմ, որ պետության կողմից ուռուցքաբանական վիրահատությունները նման ծիծաղելի գումարներով հաշվարկելու պարագայում, միշտ էլ լինելու է գումարների «շորթում», քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գործիքները թանկ են…։
ՀՀ իշխանությունը շարունակում է դասեր չքաղել իր սխալներից եւ մեղավորներ փնտրել կամ դրսում, կամ քաղաքական ընդդիմադիրների շրջանում:
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հարցը դեռ վերջնականապես լուծված չէ։
Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժՊ Նարեկ Մանուկյանն իր աշխատասենյակում երեկ նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանի հետ ծեծկռտուքի ընթացքում կոտրել է բժշկի քիթը:
Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են:
Հոկտեմբերի 4-ին ժամը 09:10-ի սահմաններում մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը:
Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաև միջխորհրդարանական կապերի շրջանակում: Մասնավորապես, ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ և անձնական վստահություն չեն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջև:
Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։
Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» խանութների ցանցի՝ Նոր Նորք համայնքում մեգամոլի բացման կապակցությամբ ընկերությունը որոշել է նորամուծություն անել:
Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, աշխատանքային փակ նիստ է անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդից։
ԱԺ-ն երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ հաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշումը։
Հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ տաքսու վարորդի վստահությունը չարաշահելով վերցրել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել։
«Ինչպես վարժեցնել վիշապին» եռերգության ռեժիսոր Դին Դեբլուան Universal Pictures-ի համար կնկարահանի «Գանձերի կղզին» եւ հանդես կգա որպես ֆիլմի էկրանավորման պրոդյուսեր:
Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը եւ կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը դարձել են Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիրներ:
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ չեղարկում է հոկտեմբերի 5-ին եւ 6-ին Մոնրեալում նշանակված իր համերգները ձայնի հետ կապված շարունակվող խնդիրների պատճառով: