ՀՀ կառավարությունն այսօրրվա նիստում հավանություն տվեց «Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և « Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոնց կուզեի իմ քննադատությունների և կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ և իրական հետևորդների հորինված Հայաստանում, երևակայական կայֆերի մեջ սավառնեի, ոգևորվեի վարչապետի և Քիմ Քարդաշյանի սելֆիից կամ Սարգսյան Արմենի թևանցուկ նկարից…
Իրանը հուսով է, որ տարածաշրջանի իր հարեւանները դրականորեն կարձագանքեն համընդհանուր երկխոսություն հաստատելու վերաբերյալ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմից առաջարկված «Հորմուզի խաղաղ նախաձեռնությանը»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Օրերս ԶԼՄ-ներից մեկում հրապարակում եղավ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը կներկայանա ապրիլյան պատերազմի հարցերով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։
Հոկտեմբերի 9-ին կայացավ Վրաստանի նոր վարչապետի՝ Գեորգի Գախարիի առաջին օտարերկրյա այցը։ Այցի համար ընտրվել էր Ադրբեջանը, որտեղ և Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում. պատճառն այս օրենքի հետ կապված Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումն է։
ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նպատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները։ Այս մասին հաղորդել էր ՌԻԱ Նովոստին։
Հայաստանի կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ սահմանվել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Լիբանանի և Իրաքի Հանրապետություններում բնակվող քաղաքացիներին առաջին անգամ ՀՀ քաղաքացիություն կարող է տրվել այդ պետություններում՝ ՀՀ դեսպանություններում կամ հյուպատոսություններում, սակայն քաղաքացիության տրամադրման համար սահմանվել էր ժամկետ՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «ԻԺ» մոտոցիկլետը և «Նիսան Սկայլայն» մակնիշի ավտոմեքենան. 57-ամյա մոտոցիկլիստ Արամ Պապոյանը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Էկվադորում գրեթե 450 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։
Չափավոր իսլամիստների «Ան Նահդա» կուսակցությունը 52 պատգամավորական մանդատ է ստացել Թունիսի 217 տեղանոց խորհրդարանում:
Իրանի իշխանությունների կողմից ավելի վաղ ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկն ազատ է արձակվել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Սիրիայի ժողովրդի համար անընդունելի է Թուրքիայի գործողությունները. դա ոտնձգություն է Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ:
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ կշարունակի ամբողջ ուժով պայքարել 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար, չնայած սրտի տագնապից հետո տարած վիրահատությանը:
Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է պետության ղեկավարին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կոչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել 1, որ ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել դահիճների խմբից «Իսլամական պետության» երկու զինյալների, որոնք հայտնի են որպես «Բիթլզ»:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ այն որակելով արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքի մասին: Ըստ Twitter-ում արված գրառման՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բառացիորեն րոպեներ առաջ կրկին վերսկսվել է Թուրքիայի կողմից սիրիական բնակավայրերի օդային ռմբակոծությունը: Այս պահին ուժեղ ռմբակոծության է ենթարկվում Սարի Քանի (Ռաս ալ-Աին) քաղաքը: Արդեն զոհվել է ութ քաղաքացիական անձ:
2015 թ․ սկզբից սկսած, երբ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, երբ հակառակորդը պարբերաբար դիվերսիաներ էր ձեռնարկում, երբ նախորդ տարվա նոյեմբերին արդեն խոցվել էր մեր մարտական ուղաթիռը, և երբ հակառակորդի ամբողջ մամուլը հեղեղված էր հայության հասցեին սպառնալիքներով, մենք պարբերաբար քննարկում էինք ունենում ՊՆ այն ժամանակվա ղեկավարության հետ, հորդորելով արագացված տեմպերով ընդլայնել պաշտպանական բյուջեն, և սկսել սպառազինությունների արդիականացման գործընթացը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից եւ գտնում են, որ այն կարող է հումանիտար աղետ հրահրել տարածաշրջանում:
Մենք շարունակելու ենք Իջևանի քաղաքապետի ժ\պ Հայկ Ղալումյանի հետ համատեղ քննարկել և լուծումներ գտնել քաղաքի առաջ ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից…»: