
Չափավոր իսլամիստները Թունիսի խորհրդարանում կզբաղեցնեն տեղերի քառորդ մասը

Չափավոր իսլամիստների «Ան Նահդա» կուսակցությունը 52 պատգամավորական մանդատ է ստացել Թունիսի 217 տեղանոց խորհրդարանում: Այդ մասին ասված է Ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Երկորդ տեղը, նախնական արդյունքների համաձայն, զբաղեցրել է մի քանի ամիս առաջ ստեղծված «Քալբ Թունիս» (Թունիսի սիրտը) կուսակցությունը, որը գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած մեդիամագնատ Նաբիլ ալ Կարուին:
Նրա կողմնակիցները 38 տեղ են ստացել խորհրդարանի նոր կազմում: Երրորդ տեղում «Դեմոկրատական շարժում» կուսակցությունն է, որն ստացել է 22 մանդատ: Բացի այդ, խորհրդարանի նոր կազմում տեղ է գտել «Կարամա» (Արժանապատվություն) կուսակցությունը, որը ներկայացված կլինի 21 պատգամավորով: Մնացած կուսակցություններն ստացել են հինգից մինչեւ 17 պատգամավորական մանդատ: Հոտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում 217 պատգամվորական մանդատներին հավակնում էր շուրջ 15 հազար թեկնածու: Ընտրված պատգամավորները պետք է ստեղծեն կառավարող կոալիցիա եւ ձեւավորեն նոր կառավարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: