ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ
ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում կանենք, և մտքեր կփոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը:



