Բաժիններ՝

«Թմրած Ջո Բայդենը, որն իր Հանթեր որդու հետ միասին միլիոնավոր դոլարներ է կողոպտել առնվազն երկու երկրից, ինձ իմպիչմենթի ենթարկելու կոչ է անում». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է պետության ղեկավարին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կոչը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր օգտահաշվում:

ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ ողորմելի է համարում քաղաքական գործչի արարքը: «Թմրած Ջո Բայդենը, որն իր Հանթեր որդու հետ միասին միլիոնավոր դոլարներ է կողոպտել առնվազն երկու երկրից, ինձ իմպիչմենթի ենթարկելու կոչ է անում»,- հեգնել է Թրամփը:

Պետության ղեկավարը նաեւ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 25 տոկոսն է ցանկանում իր պաշտոնաթողությունն իմպիչմենթի արդյունքում: «Դա ընդամենը խարդախների ու վհուկների մեծագույն որսի շարունակությունն է մեր երկրի պատմության մեջ»,- հավելել է Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս