Բաժիններ՝

Թրամփը և Ջոնսոնը մտահոգ են, որ Թուրքիայի գործողությունները կարող են հումանիտար աղետ հրահրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից եւ գտնում են, որ այն կարող է հումանիտար աղետ հրահրել տարածաշրջանում: Այդ մասին  ասված է ԱՄՆ-ի նախագահի հետ Ջոնսոնի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի դիվանատան տարածած հայտարարության մեջ:

«Ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջան թուրքական ներխուժման եւ տարածաշրջանում հումանիտար աղետի վտանգի կապակցությամբ»,- նշվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ասել է, որ «միակաողմանի կարգով ռազմական գործողություններ սկսելով»՝ Անկարան կարող է ապակայունացնել իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ ի չիք դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նապատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս