Բաժիններ՝

Սահմանադրական դատարանի որոշումը Կառավարությունը կկատարի. փոփոխություն կկատարվի օրենքում

Կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում. պատճառն այս օրենքի հետ կապված Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումն է։

Սահմանադրական դատարանը որոշել է, որ այս օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի, «հինգ տարվա ընթացքում» արտահայտության և «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից» նախադասության մասը Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասում է և անվավեր է:

Կառավարության ներկայացված նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման պահանջներին:

Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագիծն ընդունվելու դեպքում կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկեու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:

Կառավարությունn ընդունեց որոշման նախագիծը, Սահմանադրական դատարանի որոշումն ի կատար կածվի և օրենքը կհամատասխանեցվի Սահմանադրությանը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031