ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։
Հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել իրանական լցանավի վրա, որը գտնվում էր Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կիլոմետր հեռավորության վրա:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առջեւ «Եվրոպայի դուռը բացելու» Անկարայի սպառնալիքներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել է բոլորին այսպես կոչված մամուլի մարաթոնով, որն սկսվել է հոկտեմբերի 10-ի 10:00-ին եւ ավարտվել կեսգիշերին՝ տեւելով ավելի քան 14 ժամ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական գործողության հետ կապված իրավիճակում կա գործողությունների երեք տարբերակ, որոնցից մեկը՝ միջնորդությունն է Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցություններում: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հոկտեմբերի 10-ին գրել է իր Twitter-ում:
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել է կանգնեցնել գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, քանի որ այն չի լուծի այդ երկրի անվտանգության խնդիրները: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ նախօրյակին կայացած փակ կոնսուլտացիաներից հետո հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը, որը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի «եվրոպական հնգյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Լեհաստանի, ինչպես նաեւ հայտարարությունը պաշտպանած Էստոնիայի անունից:
Հոկտեմբերի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 02:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում՝ 6-րդ դպրոցի հարևանությամբ, այրվում է ավտոմեքենա:
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը սկսել է հաճախ նիստեր գումարել. եթե առաջ ամսական մեկ-երկու անգամ էին հավաքվում, այժմ հանդիպումներն ամենշաբաթյա են դարձել:
«Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը եւ հայց ներկայացրել աշխատակազմի դեմ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ օրերս պաշտոնանկ է արվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լեւոն Յազչյանը՝ ԱԻ նախկին նախարար, հանգուցյալ Արմեն Երիցյանի աներորդին։
«Իրատես» թերթը գրում է. «Այս իշխանության սիրելի գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, մեր տեղեկություններով, փորձում է քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել։ Ասում են` նա հաստատապես որոշել է որեւէ կուսակցության թիկունքում կանգնել, հզորացնել եւ ստեղծել իշխանությանը իբր հակակշռող ուժ։
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո հաճախ են առաջ քաշվում նախկիններին անխտիր «պատասխանատվության ենթարկելու», «ունեզրկելու», «գույքը պետականացնելու» եւ նմանօրինակ այլ գաղափարներ, որոնք գեներացվում են հասարակական կարծիքի ձեւավորման մեջ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն այս օրերին դեսանտ են իջեցրել Վենետիկի հանձնաժողով, որտեղ երեկ եւ այսօր լիագումար նիստ է ընթանում․ քննարկվում է Հայաստանին վերաբերող 2 հարց։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, որ Դուք ամենաշրջագայող` գործուղումների մեկնող պատգամավորն եք «Իմ քայլը» ֆրակցիայում, ինչից Ձեր ֆրակցիայի անդամները շատ նեղված են. ինչո՞ւ է այդպես ստացվել՝ հարցրինք պատգամավոր, Ֆեյսբուքում մամուլի դեմ բացասական գրառումներ անող Անուշ Բեղլոյանին, ով ժամանակին «Արմենտելի» մամուլի խոսնակն էր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է բժշկական կենտրոնների տնօրենների ջարդը: Հաջորդը թիրախում է արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ում 2018-ի հունիսի 21-ին նշանակել է հենց ինքը՝ Թորոսյանը, թեեւ ասում են՝ Աննա Հակոբյանի ցուցումով:
Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննություն իրականացնողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է եղել՝ հաճախ խոսքը փոխանցելով «Իմ քայլ»-ից հանձնաժողովական Տիգրան Կարապետյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գործադիրն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որպեսզի փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն եւ առավելագույնս մերժեն միջնորդությունները։
Marvel Studios կինոստուդիան կարող է ֆիլմ նկարահանել գերհերոսների մասին, որում բոլոր դերակատարները կլինեն կանայք:
«Դոլար առնեմ դրամով». 90-ական թվականներից հայտնի այս արտահայտությունն այսօր արդեն անցյալում է:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ կցանկանար տեսնել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Ռեալի» կազմում:
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան գրականության Նոբելյան մրցանակը շնորհել է միանգամից երկու տարվա համար: 2018 թվականի համար պարգեւի է արժանացել լեհ գրող Օլգա Տոկարչուկը «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում է որպես կյանքի ձեւ» ձեւակերպմամբ։
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի արգելոցում սատկել է այն կովը, որը քրոջ հետ միասին դարձել էր իրենց տեսակի առաջին կենդանիները, որոնք լույս աշխարհ էին եկել կլոնավորման շնորհիվ:
Լավագույն ընթրիքը սպագետին է՝ տոմատի մածուկով և ձիթապտուղներով:
NBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Քորթնի Քյուբի որդին քիչ էր մնում խափաներ մոր եթերը:
Իհարկե, ցանկացած կին էլ իր ամուսնու մեջ ցանկանում է տեսնել լավագույն ընկերոջ: Դուք հավանաբար կցանկանայիք ձեր կյանքը կիսել նրա հետ, ով կարողանում է ծիծաղել և ուրախանալ, ով կարողանում է կիսել ձեր ուրախություններն ու տխրությունները: Դա մարդ է, ում կողքին դուք ձեզ երջանիկ եք զգում, զգում եք, որ ձեզ հասկանում են: