Կառավարությունը հավանություն տվեց 2016 թ. կնքված 4 մլն եվրոյից ավելի արժողությամբ դրամաշնորհային ծրագրին
ՀՀ կառավարությունն այսօրրվա նիստում հավանություն տվեց «Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և « Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը»:
«Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, իսկ «Տրանշ Գ»-ով՝ 2,000,000 եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում՝ ծրագրի համաֆինանսավորման նպատակով:
Նշենք, որ այս վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի մայիսի 11-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը գործադիրի համաձայնությանը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք առկա՞ են աշխատանքների նախագծերը, թե՞ դեռ նոր պետք է սկսեն նախագծել։
Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ կարևոր է, որպեսզի Գյումրիում ճանապարհաշինարարական աշխատանքներն ավարտին հասցվեն նախանշված ժամկետներում, որպեսզի զբոսաշրջային այն տեմպը, որն առկա է Գյումրիում, ժամկետների երկարաձգման պատճառով չտուժի։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



