
«Բանակցությունները շարունակվում են, բարդություններ չեն լինի». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԷԿ-ի մասին հարցին

Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման նպատակով Ռուսաստանի կողմից տրամադրվող վարկի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, բարդություններ չեն լինի: Այդ մասին վարչապետն ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Նրա խոսքով՝ առկա է հարցի լուծման մի քանի սցենար, հարցը քննարկվել է ռուսաստանցի գործընկերների հետ։
«Կարծում եմ՝ խնդիրը կառավարելիության տիրույթում է», – ասաց վարչապետը: