Բաժիններ՝

Նեյմարը բաց է թողել ՊՍԺ-ում այնքան հանդիպումներ, որքան խաղացել է

Խելահեղ վիճակագրություն. բրազիլացին բաց է թողնում ՊՍԺ-ի հանդիպումների կեսը:

Նեյը դաշտ դուրս չեկավ Չեմպիոնների լիգայի «Բրյուգեի» հետ հանդիպմանը: Այդպիսով նա բաց է թողել ՊՍԺ-ի խաղերի կեսը 2017 թվականին «Բարսելոնայից» ռեկորդային՝ 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխությունից հետո:

Բրազիլացին Եվրոպայի գավաթի խաղարկության արգելք է ստացել՝ անցած մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ խաղի մրցավարներին քննադատելու համար: Նա պետք է իր նորամուտը տոներ Չեմպիոնների լիգայի նոր խաղում՝ բելգիացիների դեմ, բայց դա չստացվեց. Նեյն ազգային հավաքականում վնասվածք էր ստացել: Ֆուտբոլիստն առնվազն մեկ ամիս բացակայելու է: Սա նշանակում է, որ խաղացողը թիմ տեղափոխվելուց հետո բաց է թողել 126-ից 63 հանդիպում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս