ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները. Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձ է հղել ՄԱԿ-ի օրվա առթիվ, որը 1948թ-ից ի վեր նշվում է հոկտեմբերի 24-ին՝ նշանավորելով 1945-ին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Կանոնադրության տարեդարձը: Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։
Ուղերձում նշված է. «ՄԱԿ-ի օրն ընդգծում է կազմակերպության՝ 74 տարի առաջ այս օրն ընդունված Կանոնադրության կայուն գաղափարախոսությունը։
Գլոբալ փոթորկալից իրադարձությունների պայմաններում ՄԱԿ-ի Կանոնադրությունը շարունակում է մնալ մեր համընդհանուր բարոյական խարիսխը:
Ներկայիս գերարագ փոփոխություններին զուգընթաց ՄԱԿ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդիրները:
Մենք աշխատում ենք արդար գլոբալիզացիայի և կլիմայի փոփոխության դեմ համարձակ գործողությունների համար։
Մենք խթանում ենք մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը և մերժում ենք ցանկացած տեսակի ատելություն:
Մենք հետամուտ ենք խաղաղության պահպանմանը՝ միաժամանակ ցուցաբերելով կենսական նշանակության օգնություն զինված հակամարտության մեջ հայտնված միլիոնավոր մարդկանց:
Ուժեղացնելով երկրներին տրվող աջակցությունը՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին դառնում է ավելի արձագանքող և ավելի հաշվետու։
Հաջորդ տարի լրանում է կազմակերպության 75-ամյակը: Այս ուղենշային պահը վճռական է միասին կերտելու մեր ապագան:
Կոչ եմ անում ձեզ միանալ այս հանձնառությանը:
Եկե՛ք միասին բարելավենք «մեր՝ ժողովուրդների» բարեկեցությունը:
Շնորհակալություն»։