Բաժիններ՝

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ղեկավարները 10 տոկոսով կբարձրացնեն աշխատավարձերը

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Գյումրիի դեպոյի աշխատակիցների գործադուլի մասին հարցին:

«Խնդիրը Հարավկովկասյան երկաթուղու և աշխատակիցների միջև է, սակայն մենք աջակցում ենք խնդրի կարգավորմանը: Պետք է գալ ընդհանուր եզրահանգման, ակտիվ քննարկումներ են տեղի ունենում։ Խնդիրն այս պահին լուծված չէ։ Վաղը պատրաստվում եմ հանդիպել գործադուլավորների խմբի հետ։ Հարավկովկասյան երկաթուղու մեր գործընկերներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ կողմերին պետք է բերել ընդհանուր հայտարարի, գտնել ոսկե միջինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031