Բաժիններ՝

Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը նշել է, որ երկու երկրները տնտեսական ոլորտում զգալի չօգտագործված ներուժ ունեն և անհրաժեշտ է նոր ու հավակնոտ ծրագրերի իրականացմամբ զարկ տալ հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցությանը։ Այս առումով ՀՀ փոխվարչապետը կարևորել է նաև երկարատև դադարից հետո այս տարվա ամռանը հայ-վրացական միջակառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը։

Զրուցակիցները քննարկել են արհեստական բանականության, միկրոչիպերի նախագծման, արբանյակային կապի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները և համաձայնություն ձեռք բերել առավել մանրամասն ուսումնասիրել այս ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու հեռանկարները։

Հանդիպման ընթացքում անդարդարձ է կատարվել նաև հակամենաշնորհային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ամրապնդմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031