«Ատելության կուսակցությունը նապաստակ է նկարում, բայց դա էլ չի ստացվում». Կարեն Բեքարյան

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է7

«Նապաստակ նկարելու նուրբ արվեստը

Անգամ եթե կյանքում ոչինչ ավելի լավ չի ստացվել կամ ստացվում քան նապաստակ նկարելը, գոնե դա անելիս չի կարելի լինել այդքան ապաշնորհ…

Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ԱՄՆ – Ռուսաստան կոշտ մրցակցությունը Սիրիայում և ինչո՞ւ ոչ՝ Թուրքիայում ազդեցության հնարավորությունները մեծացնելու համար, ռուս- թուրքական երկխոսության նոր մակարդակը՝ այդ թվում ոչ լիարժեք տեսանելի օրակարգով, Իրանի բարձր պաշտոնյաների «էստաֆետային դեսանտը» ադրբեջանում, հնարավոր զարգացումները ՌԴ- Թուրքիա- Իրան ձևաչափում, պայթյունավտանգ իրավիճակը Լիբանանում, ներքաղաքական խժդժությունները ադրբեջանում և դրանով պայմանավորված պրովոկացիաների հավանականության աճը, ալիևի ցինիկ հռետորաբանությունն ու պահվածքը … և այլ…
և այլն՝ որևէ կերպ լրջանալու, պետության ու հանրության մասին մտածելու ազդակ կամ ահազանգ չեն դառնում իրենց քթից այն կողմ ոչինչ չտեսնող ու սեփական երկրի ներսում թշնամանք սերմանելուց բացի որևէ այլ ունակություն չունեցող իշխանությունների համար:

Ատելության կուսակցությունը նապաստակ է նկարում, բայց դա էլ չի ստացվում: Արդյունքում պատկերն աղավաղված է, նապաստակն էլ՝ չար, անդուր ու զզվելի… Երևի ինքնանկար է…»:

Տեսանյութեր

Լրահոս