Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 4–ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Եվրամիությունը հոկտեմբերի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Մարշալյան կղզիները կբացառի օֆշորների սեւ ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ հարկ եղած ձեւով չեն համագործակցում հարկային ոլորտում:
Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը և «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, փաստաբան Էլինար Վարդանյանը նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցություններին՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով։
Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվելու է «Արենի գինու փառատոնը», որի իրականացման գլխավոր հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է:
Սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց։
«Չեմ կարծում, որ այդպես է եղել, ՔՊ-ին անդամագրված մեր մարզում 30-50 հոգի մարդ կա, նրանց մեջ ոչ մի քաղաքապետ չկա։ Ես չեմ հասկանում` էդ Նորայր Գրիգորյանը ի՞նչ մի ֆենոմեն էր, ինչ հնարավորությունների, գաղափարի տեր մարդ է, որ անպայման ուզեին ՔՊ-ում լինի։ Ինքը ոչ նախկին իշխանության հետ է վատ եղել, ոչ ներկա, մասնակցել է հեղափոխությանը, ինչո՞ւ պետք է մարզպետն իր հետ վատ հարաբերություններ ունենար»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 24-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին:
Պաշտոնական այցով Բելգրադ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ:
Ես նոր եմ դարձել Ազգային ժողովի անկախ պատգամավոր և այլևս ազատորեն կարող եմ իմ օրակարգը ձևավորել, իսկ Հրայր Թովմասյանի դեմ դատախազություն ներկայացվող դիմումն այդ օրակարգի անկյունաքարային քայլերից մեկն է, որն անհամատեղելի էր իմ նախկին թիմի հետ։
v2-րդ զորամիավորումում շարունակվում են ռազմավարական զորավարժության շրջանակում կազմակերպվող մշակութաժամանցային միջոցառումները:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցով եղել է 2-րդ զորամիավորման ենթակայության զորամասերում:
ՀՀ ԱԻՆ սպայական անձնակազմի աշխատավարձերը 85-90 հազար դրամից կհասնեն 130 հազար դրամի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ ակնհայտ կդառնա, որ երկու երկրների հարաբերություններում տեղի չի ունենա վերադարձ «ագրեսիվ հուն»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ազգային ժողովն ավարտեց ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծի փակ գաղտնի քվեարկությունը.
Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Որ Արցախը Հայաստան է և պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան պետք է հասնել ամեն գնով: Այն, որ այդ նպատակին հասնելու համար գոյություն ունի բանակցային միակ ձևաչափ, դա ևս փաստ է, և պետք է բոլոր կողմերի պաշտոնական քաղաքական հայտարարություններն արվեն այդ տրամաբանության ներքո: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, և դրա մասին է պետք անընդհատ խոսել:
Այս համատեքստում Ֆելիքս Ցոլակյանը խոստացավ՝ «անջիգյար հրշեջներն ԱԻՆ-ում տեղ չունեն», և բոլոր նրանք, որոնք արատավորում են հրշեջների բարի համբավը, կհեռացվեն աշխատանքից։ Առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև՝ օպտիմալացում։
Առնվազն 44 մարդ է զոհվել արդեն մի քանի օր Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վերքեր են ստացել:
Արարատ Միրզոյանից այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե որպես ԱԺ նախագահ ինչպե՞ս է արձագանքում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վիրավորական արտահայտություններին:
Հոնկոնգի տարբեր շրջաններում հոկտեմբերի 4-ին բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում ցույցերի ընթացքում դիմակների եւ դեմքը ծածկող այլ առարկաների արգելք սահմանելու՝ իշխանությունների որոշման հայտարարման ֆոնին։
ԱԻՆ-ում հրավիրված ասուլիսում 168.am-ը նախարար Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ԱԺ ներկայացված օրինագծին, համաձայն որի՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնը զբաղեցնող անձինք պետք է համապատասխանեն այն չափանիշերին, որոնք սահմանված են պատգամավորների և կառավարության անդամների պարագայում, ինչն էլ նշանակում է, որ այդ կարևորագույն պաշտոններին կարող են նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն չունեցող, ուժային այդ համակարգերի հետ կապ չունեցող անձինք:
Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Այն բարդագույն իրավիճակը, որը ստեղծվել է ՀՀ դատաիրավական համակարգում, ստեղծել է անկառավարելի քաոս, քանի որ ոչ ոք իրականում չի հասկանում, թե որտեղից է սկսվում իշխանության ճյուղերի սահմանաբաժանը։
Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու ծրագրով արդեն պայմանագիր կա վեց ընկերության հետ, որոնք սնունդ են մատակարարում յոթ հազար մարդու:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը հոկտեմբերի 7-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Սեբաստիան Կուրցին կհանձնարարի հանրապետության նոր կառավարություն կազմել Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով:
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս կարևոր համարեց ընդգծել այն, որ հաջողվել է մարել նախորդ տարիներից կուտակված վառելիքի պարտքը:
«Եթե Վլադիմիր Վարդանյանը, ՍԴ-ի աշխատակազմի ղեկավար աշխատելով, մինչև հիմա չգիտի, թե ինչ ձև են հայտնվում դատարանին ուղղված գրությունները աշխատակազմի ղեկավարի մոտ, ապա, կարծում եմ, լրացուցիչ պետք է պարզաբանումներ տա, թե ինչ որակով է ինքն էստեղ աշխատել»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 36-րդն է:
Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։