Բաժիններ՝

Ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ. Փաշինյան

Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու ծրագրով արդեն պայմանագիր կա վեց ընկերության հետ, որոնք սնունդ են մատակարարում յոթ հազար մարդու: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ հոկտեմբերի 4-ին հրավիրված  խորհրդակցությանը: «Զինված ուժերի ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ, որոնք դրական արձագանք են ստացել ինչպես զինվորների, այնպես էլ հանրության շրջանում»,-գործընթացը գնահատեց վարչապետը:

Նա խորհրդակցությունը հրավիրել է քննարկելու, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս և ինչպես են պատասխանատուները պատկերացնում այդ խնդիրների լուծումը:

«Պետք է հասկանալ՝ այս հարաբերությունների փոփոխման արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, ինչ հետևություններ են բխում այս ամենից: Կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և մեր այսօրվա հաշվարկներն ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին: Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք վեց ընկերության հետ, որոնք արդեն յոթ հազար մարդու ապահովում են սննդով այս համակարգի միջոցով»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս