Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հետևեք նրանց օրինակին և ավելի լավ պատրաստվեք առաջիկա աշխատանքային շաբաթվան:
«Վերջին տարիներին իշխանությունների կողմից երկրում սխալ ագրարային քաղաքականություն իրականացնելուց բացի, տեղի ունեցավ նաև գյուղոլորտի մասնագետների կադրային ջարդ»:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի միջև կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» համաձայնագիր:
95 աստիճան ջերմաստիճանում թեյի մեկ փաթեթից ջրի մեջ են ներթափանցում միկրո և նանոպլաստիկայի միլլիարդավոր մասնիկներ, որոնք վտանգավոր են առողջության համար:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն իրենց երկրի համար ԵԱՏՄ-ում կարևոր գործընկեր ու համախոհ է համարում Հայաստանը:
Ինքնասպանությունների թվաքանակն ԱՄՆ-ի զինված ուժերի գործող զորամասերում 2018 թվականին հասել է ռեկորդային մակարդակի. իրենց կյանքին վերջ են տվել 325 զինծառայողներ:
Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի վարչապետները երկկողմ համագործակցության համար երկրների միջև հեռավորությունը խոչընդոտ չեն համարում:
Facebook-ում կարծում են, որ օգտատերերը չափազանց մեծ ուշադրություն են դարձնում միմյանց վիճակագրության վրա:
Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվելիք ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար:
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը կանգնեցրել է ժամանակը:
«Ասենք՝ խոհարարն ուզում է աստղագետ դառնա, աստղագետն էլ գնում, տաքսի է քշում: Այսպիսի պայմաններում երկիրն ինչպե՞ս կարող է զարգանալ: Պետությունը վերևից չի՞ ուզում նայի, տեսնի, թե երկրում ի՞նչ է կատարվում: Որքա՞ն մասնագետներ են արտադրում, և ո՞ր ոլորտներ են գնում: Սա հարցերի հարցն է»:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուսանողական տարիներին լավագույներից մեկը չհամարվելու բարդույթը չհաղթահարած նախկին ուսանողս ինձ պատասխանել է։ Ամենեւին անսպասելի եւ զարմանալի չէր, որովհետեւ համոզված էի, որ երիտասարդի «տղամարդկային» եւ մարդկային արժեքների համախումբը հանգեցնելու է ինձ այսքան էժան պատասխանելուն»:
ՖԻՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել The Best-ի քվեարկության գործընթացի վերաբերյալ:
Բանջարեղենով և պանրով տոստ՝ իդեալական նախաճաշի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամբողջ աշխարհում բանկերը 2019 թվականին հայտարարել են շուրջ 60 հազար աշխատակիցների կրճատման մասին, ընդ որում գրեթե բոլոր արձակումները բաժին են ընկնում Եվրոպային:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը»:
Երևանի Բաղրամյան 26 հասցեում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և նրա տիկնոջ՝ Հո Չինի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Սեպտեմբերի 29-ին, ժամը 02:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ հարսանյաց սրահի տանիքում, ծուխ է նկատվում:
«Լեչեն» վերջին տուրում հաղթանակ տարավ, բայց կկարողանա՞ն նրանք հաղթանակ տանել նաև այս խաղում:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական բանակցությունները պետք է վերսկսվեն հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Դրանցից 13 համայնքում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ:
Սեպտեմբերի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
«Ակնկալում եմ, որ դատարանն ինքնաբացարկ կհայտնի Արղամանյանի նախագահությամբ, քանի որ կարծում եմ՝ հիմքերն ակնհայտ են: Նման հիմքերի պարագայում, եթե դատարանը կայացնում է դատական ակտ, ապա այն իրավական պետություն սկզբունքից և արդար դատաքննության իրավունքից չի բխել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: