
Երևանում` ջրատարում, հայտնաբերվել է տղամարդու դի

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում (մոտ 3 մ խորությամբ) հայտնաբերել են Ռազմիկ Պ.-ի (ծնված 1936 թ.) դին:
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: