
Հրդեհ` Սպիտակ քաղաքի հարսանյաց սրահներից մեկի տանիքում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 02:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ հարսանյաց սրահի տանիքում, ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 135 հասցեում գտնվող Սոֆյա հարսանյաց սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:03-ին:
Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերից և կախովի առաստաղից մոտ 50 քմ հատվածը: