
Կոտայքի մարզում համայնքային ոստիկանն Opel-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի. Shamshyan.com

Սեպտեմբերի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանն իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբը Վ, Գրիգորյանի ուղեկցությամբ երեխային տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշվում է, որ երեխայի կյանքին և առոջությանը վտանգ չի սպառնում, իսկ վարորդ Վ. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես տեսուչ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: