
Բաղրամյան 26-ում տեղի է ունում Սինգապուրի վարչապետի ընդունելության պաշտոնական արարողությունը. ուղիղ. Tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Այցի շրջանակում՝ սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա երկու երկրների վարչապետերի հանդիպումը:
Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նա հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը: