ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական բանակցությունները կվերսկսվեն հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում. CNBC

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական բանակցությունները պետք է վերսկսվեն հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երեք աղբյուր:

Նրանցից մեկի տվյալներով՝ բանակցություններում Չինաստանի պատվիրակությունը կգլխավորի ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն:

Սեպտեմբերի 26-ին ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են Միացյալ Նահանգների հետ առեւտրական բանակցությունների 13-րդ փուլին:

Նա նաեւ հայտնել է, որ վերջերս Չինաստանի ընկերություններն ամերիկյան կողմի հետ կնքել են Միացյալ Նահանգներից խոզի մսի եւ սոյայի խոշոր մատակարարումների համաձայնագրեր՝ առանց համապատասխան արտադրանքի բարձրացված մաքսերով հարկման: Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ՉԺՀ-ի Պետխորհուրդն արդեն չեղարկել է ԱՄՆ-ից համապատասխան արտադրանքի ներմուծման բարձրացված սակագները: «Չինաստանը եւ ԱՄՆ-ը փոխադարձաբար իրար լավ են լրացնում գյուղատնտեսության բնագավառում համագործակցելիս, մենք փոխգործակցության լայն ասպարեզ ունենք»,- հավելել է Գաո Ֆենը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ Պեկինը եւ Վաշինգտոնը կկարողանան վերացնել հակասությունները, ձեռնարկել իրական քայլեր, որոնց շնորհիվ շահավետ պայմաններ կստեղծվեն այդ ոլորտում հաջող համագործակցության համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս