
Բանջարեղենով և պանրով տոստ՝ իդեալական նախաճաշի համար

Բաղադրիչներ
1. Հացահատիկային հաց – 2 հատ
2. Սերուցքային պանիր – 2 ճ/գ
3. Լոլիկ չերրի – 4 հատ
4. Ավոկադո – 1/2 հատ
5. Կանաչի (ցանկացած տեսակի) – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հացը տապակել, տարածել սերուցքային պանիրը:
2. Լոլիկները կտրատել, խառնել մանրացված ավոկադոյի և կանաչիների հետ, համեմել աղով և պղպեղով:
3. Խառնուրդը դնել հացի վրա և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը